00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի խաղը վտանգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը

© AFP 2024 / GURCAN OZTURK / AFP Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота
Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում ստեղծված իրավիճակը, երբ բնակչության զգալի հատվածը փողոց է դուրս եկել ու դժգոհում է Էրդողանի վարչակազմից, վկայում է, որ այդ երկրում այնպիսի լուրջ պայթյուն է հասունանում, որի դիմաց նույնիսկ Սիրիայի ու Իրաքի դեպքերն են խամրելու թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Արման Վանեսքեհյան. Չմոռանանք, դեռ ընդամենը մեկ տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հակակառավարական գործողությունները կարող են քրդաբնակ շրջաններից խոշոր քաղաքներ տեղափոխվել, բայց դե, փաստորեն, տեղափոխվեցին:

Չմոռանանք, անհաջող հեղաշրջումից հետո մինչև օրս Էրդողանի վարչակազմը երկրի ներսում ավելի շատ քեմալական խմբավորումների դեմ էր պայքարում: Ձեռբակալում էին, տասնյակ հազարներով պետական պաշտոնից ու, ընդհանրապես, աշխատանքից հեռացնում մարդկանց, բազմաթիվ դատ — դատաստաններ էին ընթանում ամբողջ երկրում:

Այդ ֆոնին նույնիսկ երկրի արևելյան շրջաններում քուրդ ապստամբների դեմ ընթացող ռազմական գործողություններն էին հետին պլան մղվել… Հատկապես, որ Քրդական դեմոկրատական կուսակցության ռազմական թևը դրսևորվում էր բավական պասիվ: Բայց դե, արի ու տես, որ այդ ամենն ընդամենը ժամանակավոր բնույթ էր կրում, ու, ի վերջո, Անկարան իր գլխավոր թշնամուն, միևնույն է, գտավ` հանձինս քրդերի:

Левон Ширинян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թուրքիան Մոսուլի նավթաբեր շրջանին տիրանալու խնդիր ունի

Իրականում, այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Թուրքիայում, կարելի էր դեռ ամիսներ առաջ կանխագուշակել ու հասկանալ, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ստվերի տակ Էրդողանն անպայման փորձելու է քրդական հարցը մեկընդմիշտ լուծել առնվազն այնպես, որ այդ խնդիրն այլևս երկրի տարածքային ամբողջականությանը չսպառնա:

Եթե այդ տեսանկյունից ենք հարցին մոտենում, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ այն ռազմական գործողությունները, որոնք Անկարան Իրաքի ու Սիրիայի տարածքում է իրականացնում, ընդհամենը, ինչպես ասում են, ծխածածկույթ էր երկրի ներսում քրդական շարժումը գլխատելու համար:

Հասկանալի է, որ եթե էրդողանին հաջողվի Սիրիայում ու Իրաքում ինչ-որ նավթատար տարածքներ ձեռք գցել, այն էլ այնպես, որ այլևս հետ չհանձնի իշխանություններին, ապա Անկարան այդ հնարավորություններից անպայման կօգտվի:

Ավելին, այն ռազմական գործողությունները, որոնք թուրքերն են վարում, իբրև թե, Իսլամական Պետության դեմ, նույնպես կարող են երկրի ներքին հասարակության ուշադրությունը շեղել այն ջարդից, որն Էրդողանը քուրդ առաջնորդների ու շարքայինների նկատմամբ է հիմա կիրառում… Դա, Սակայն, հավատացեք, երկրորդական է:

Ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան իր առաջնահերթ խնդիրը հենց իր երկրի ներսում է տեսնում: Ու հենց այդ խնդիրը լուծելու համար պատրաստ է իրաքյան Մոսուլը և սիրիական Ռաքքան ջիհադականներից ազատագրելու գործին մասնակցել ու բավականին ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էստուկյան. Թուրքիան բոյկոտում է օտարալեզու մամուլը

Ի դեպ, մի կողմից դա հնարավորություն է ստեծում գերտերությունների հետ համատեղ, ինչպես ասում են՝ թրենդում լինել, իսկ մյուս կողմից թ՛ե Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի Դաշնության հետ տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցություններ վարել՝ որպես հավասարը հավասարի հետ…

Այսինքն, նպատակ կա գործընթացներին լիարժեք մասնակցել ու ինչ-որ տեղ նույնիսկ պահանջել, որ իր դիրքորոշման ու կարծիքի հետ ստիպված հաշվի նստեն նրանք, ովքեր այսօր Մերձավոր Արևելքի ապագան են որոշում:

Գլխավոր խնդիրը, սակայն, Անկարան իր երկրի ներսում է լուծում ու ներսում տեղի ունեցող զարգացումներին Արևմուտքին նույնիսկ մի քայլ մոտ չի թողնում, բավական կոշտ ու կոպիտ է տրամադրաված բոլոր այն արևմտյան երկրների նկատմամբ, որոնք, ըստ սովորության, ուզում են Էրդողանի քայլերը քննադատել ու դիվանագիտական տեսանկյունից ակտիվ մասնակցություն դրսևորել:

Նույն Արևմուտքին Թուրքիան մեղադրում է քրդերին զենք ու զինամթերք մատակարարելու մեջ, կամ էլ մեղադրում է, որ Եվրոպան արդեն 53 տարի է ՝թուրքերին, ինչպես ասում էն, քթներից տանում-բերում է ու Եվրամիության դռները չի բացում։

Վերջում էլ իր ամենազորեղ խաղաքարտն է ներկայացնում. պնդում է, որ փախստականների հետ կապված բոլոր պայմանավորվածությունները չեղյալ կհայտարարի… Ու այ այդտեղ, ինչպես ասում ան, եվրոպացիները քարկապ էն ընկնում: 

Ուղղակի պատկերցնում էն, ինչ տեղի կունենա, եթե Անկարան հանկարղ այդ պայմանավորվածություններից իսկապես հրաժարվի. մի քանի միլիոն փախստական միանգամից Եվրոպա մուտք կգործի։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվել

Այնպես որ, անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ինչ-որ մեկը կարողանա քրդերի հարցում Թուրքիայի ձեռքերը քարկապ գցել, ապա դա հաստատ Եվրոպան չէ: Ամերիկա՞ն։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնն էլ այս խաղում իր թույլ տեղերն ունի: Օրինակ այն, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով հանդերձ, ցանկացած պահի կարող է այդ անդամակցությունից հրաժարվել…

Հիմա հենց այդպիսի մի իրավիճակ է սեղծվել, երբ թուրքերը, նախևառաջ տնտեսական տեսանկյունից ելնելով, շատ ավելի զորեղ ու ձեռնատու բարեկամ կարող են գտնել հանձինս Ռուսաստանի… Չմոռանանք, որ ռուսներն էլ իրենց խաղն են խաղում Մերձավոր Արևելքում, ու այդ խաղը ինչ-որ տեղ նույն Թուրքիային է ձեռնտու:

Ամեն դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ հենց Սիրիայի հետ կապված Մոսկվան ու Անկարան պայմանավորվածության են եկել, քանի որ հենց օրերս Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խնդիրը իրենց կողմից հարցականի տակ չի դրվում… Այսինքն, ասել է այն, ինչի մասին Կրեմլը բազմիցս է պաշտոնապես հայտարարում ու դրանով ամերիկացիներին ծայրահեղ նյարդայնացնում է:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը մի այնպիսի վտանգավոր խաղ է սկսել քաղաքական հարթակների վրա, որ պարտության դեպքում այդ երկրի տարածքային ամբողջականությունը իսկապես լրջորեն կվտանգվի:

Լրահոս
0