ՀՀ օմբուդսմենն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թաթոյանը և Նանուաշվիլին քննարկել են հարցեր՝ կապված ազատությունից զրկման սկզբնական փուլերում անձանց իրավունքների ապահովման մեխանիզմների կատարելագործման հետ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի օմբուդսմեն՝ հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին, այս մասին ասված է ՀՀ օմբուդսմենի պաշտոնական կայքում։

Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա
ՀՀ օմբուդսմենը սիրիահայերի հարցով դիմել է միջազգային մարմիններին

Հանդիպման ընթացքում վրացի գործընկերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է Վրաստանի Հանրային պաշտպանի աշխատակազմի կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ աշխատանքի ծավալներն ու դրանց կազմակերպման սկզբունքները, խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքները, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցեր։

Իր հերթին Արման Թաթոյանը խոսել է Հայաստանում պաշտպանի աշխատակազմի, իրականացվող աշխատանքների և ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։ Քննարկվել են նաև հարցեր՝ կապված ազատությունից զրկման սկզբնական փուլերում անձանց իրավունքների ապահովման մեխանիզմների կատարելագործման հետ:

Կողմերը պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքների իրազեկման և փորձի փոխանակման ոլորտներում։ Հանդիպման ավարտին Արման Թաթյանը իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան։

Լրահոս
0