Երևանում մեկ շաբաթով երթևեկությունը կսահմանափակվի

© Sputnik / Asatur YesayantsДорожное движение, улица
Дорожное движение, улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 8-ից մայրաքաղաքի որոշակի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ հաղորդման` շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 8-ից մեկ շաբաթ երթևեկության համար մասնակիորեն կփակվի Արշակունյաց պողոտա, Նորագավիթ 1-ին փողոցի հատման վայրից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:

Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Լրահոս
0