00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Bikini fitness–ի հայ հաղթող. գավաթը նվաճել եմ հանուն դստերս

© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում նոյեմբերի 5–ին կայացավ Բոդիբիլդինգի բաց առաջնությունը։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցեց Bikini fitness–ի հաղթող Աննա Ավակովայի հետ։

Բոդիբիլգինդի բաց առաջնությում Bikini fitness-ի հաղթող Աննա Ավակովան Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց, թե իր կարծիքով որն է հաջողակ կնոջ գաղտնիքը, և թե ինչպես է իրեն հաջողվել նվաճել երկար սպասված գավաթը։ Զրուցեց Անի Լիպարիտյանը։

-Աննա, Դուք հաղթել եք Bikini fitness անվանակարգում։ Ի՞նչ զգացիք, երբ հնչեց Ձեր անունը։

— Այնպես ստացվեց, որ իմ անունը չհայտարարեցին։ Ժյուրիի անդամներն ասացին երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած աղջիկների անունները, իսկ հետո դադար եղավ։ Այդ ինտրիգից հետո ես քայլեցի դեպի առաջ, և բոլորը սկսեցին ծափահարել։ Հենց այդպես եղավ։

Барекендан - Sputnik Արմենիա
Գեղեցկություն հայկական ձևով. խառնվածքն ազդում է արտաքինի վրա

Դա երկար սպասված պահ էր, ես երկար եմ սպասել հաղթանակին։ 2015թ-ի հունվարից, երբ մարզիչ դարձա, սկսեցի ջանասիրաբար մարզվել և պատրաստվել մրցումներին։ Բարդ էր, քանի որ հիմք չկար, ես մարզասրահ էի գնացել երեխա ունենալուց հետո, որպեսզի մարմինս ձգվի, վերականգնեմ նախկին տեսքս և ավելի գրավիչ զգամ ինձ։

Ավելի ուշ ես մեկնեցի Ռուսաստան, որտեղ հատուկ ուսուցում անցա։ Դիպլոմ ստանալուց հետո վերադարձա Հայաստան և աշխատանքի տեղավորվեցի։ Հենց այդ ժամանակ ինձ առաջարկեցին մասնակցել մրցումներին, և ես սկսեցի մարզվել։

Երկար եմ պատրաստվել այդ հաղթանակին…

Հայաստանում երկու անգամ մասնակցել են նման մրցումների և երկու անգամ էլ զբաղեցրել եմ երկրորդ տեղը։ Հետո մեկնեցի Վրաստան` մրցումներին մասնակցելու, որտեղ տարբեր երկրների մասնակիցների շարքում զբաղեցրեցի 6-րդ տեղը։ Այդ ժամանակ ես հայտնվեցի լավագույնների ցուցակում, բայց այդ արդյունքն ինձ չգոհացրեց։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
1/6
Աննա Ավակովա
© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
2/6
Աննա Ավակովա
© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
3/6
Աննա Ավակովա
© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
4/6
Աննա Ավակովա
© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
5/6
Աննա Ավակովա
© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Աննա Ավակովա - Sputnik Արմենիա
6/6
Աննա Ավակովա
1/6
Աննա Ավակովա
2/6
Աննա Ավակովա
3/6
Աննա Ավակովա
4/6
Աննա Ավակովա
5/6
Աննա Ավակովա
6/6
Աննա Ավակովա

Դրանից հետո ես բարկացա։ Նախ` բոլոր մրցումների մասնակիցներն ավելի երիտասարդ էին, նրանք երեխաներ չունեին։ Նրանք պարզապես նիհար և գեղեցիկ մարմին ունեցող աղջիկներ էին։ Իսկ ես երեխա էի ունեցել և նախապատրաստում անցել։ Այդ ամենը հեշտ չի տրվում։

Հաղթանակս բարդ էր, բայց ես գոհ եմ։ Շատ զգացմունքային պահ էր։ Սկզբից խուճապի մեջ էի, իսկ հետո հանգստացա, քանի որ արդեն նման փորձ ունեցել էի։ Գլխավորը, որ աղջիկս ինձ աջակցում էր և շատ էր սպասում, որ ես ստանամ այդ գավաթը։ Կարող եմ ասել, որ գավաթը հանուն երեխայիս եմ նվաճել։

Երբ ես երկրորդ անգամ բեմ բարձրացա և երկրորդ տեղը զբաղեցրեցի Հայաստանի մրցումներում, աղջիկս արտասվեց։ Նա շատ էր հուզվել, քանի որ դահլիճը շատ բուռն աջակցում էր ինձ։

-Դուք անձամբ եք մարզում Ձեր աշակերտներին։ Հետաքրքիր է` մենա՞կ եք պատրաստվել ելույթին, թե՞ ինչ-որ մեկը մարզել է Ձեզ։

— Մինչ այդ ես մենակ եմ մարզվել, բարդ էր։ Բայց հետո հիանալի մարզիչ գտա, որն ինձ լիովին պատրաստեց մրցումներին։ Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ նպատակ ես դնում ու հասնում դրան։

© Sputnik / Asatur YesayantsԲոդիբիլդինգի Հայաստանի առաջնություն
Соревнования по бодибилдингу в Ереване - Sputnik Արմենիա
Բոդիբիլդինգի Հայաստանի առաջնություն

Մի քանի ամիս պատրաստվել եմ։ Նույնիսկ լողազգեստի ընտրությանը շատ պատասխանատու եմ վերաբերվել։ Պետերբուրգյան դիզայների մոտ եմ պատվիրել այն և զարմացել էի, երբ առանց նախապես փորձելու իդեալական ստացվեց։ Դա թանկ հաճույք էր, բայց արդարացված էր, այդ բիկինով շատ հարմարավետ էր։

Դրանք հատուկ պրոֆեսիոնալ լողազգեստներ են, որոնք պետք է կատարյալ ձևով ընդգծեն կազմվածքը` ոչինչ չթաքցնելով, բայց չպետք է ավելորդ բաներ ցույց տան։ Կոշիկը պետք է հատուկ լինի` 12 սանտիմետր կրունկով։ Իսկ նիհար աղջիկների համար դժվար է անընդհատ բարձրակրունկ կոշիկ հագնել։

-Աննա, ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը։

— Իմ օրը սկսվում է ժամը 6։30-ին մի բաժակ ջրից։ Ես նախաճաշ եմ պատրաստում ինձ և երեխայիս համար, որը նույն սննդակարգով է ապրում։ Նա ինձ ամենից շատ է աջակցում։ Աղջիկս ամեն ինչ հասկանում էր և ասում. «Մամ, ե՞րբ ես սկսելու քաղցր ուտել»։ Ես չէի կարող հրուշակեղեն ուտել, և նա ինձ հետ նույնպես չէր ուտում, նույնիսկ արգելել էր ինձ պաղպաղակ ուտել, որպեսզի ես պահպանեմ կազմվածքս և հասնեմ նպատակիս։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Ավակովա
Анна Авакова - Sputnik Արմենիա
Աննա Ավակովա

Ես նաև չեմ կարողանում ապրել առանց օրագրի։ Իմ յուրաքանչյուր րոպեն զբաղված է։ Միակ ազատ օրս կիրակին է։

-Ո՞րն է հաջողակ կնոջ գաղտնիքը։

— Առաջին հերթին ցանկանում եմ բոլոր հայ կանանց մաղթել, որ սիրեն իրենց։ Երբ սկսում ես սիրել քեզ և քո արտացոլանքը հայելու մեջ, ամեն ինչ գալիս է` թե՛ կամքի ուժը, թե՛ ինքնավստահությունը, հոգևոր և ֆիզիկական ներդաշնակությունը։ Կարևոր չէ, թե ինչ արտաքին ունեք և քանի տարեկան եք։ Եթե ինքներդ ձեզ դուր չեք գալիս, ուրեմն ձեզ ոչ ոք չի սիրի։

Ամեն ինչի ինքս եմ հասել։ Կյանքում լինում են պահեր, երբ մարդը կոտրվում է։ Բոլորի մոտ նման բան լինում է։ Ես որոշեցի գլուխս բարձր պահել և ինքնուրույն բարձրանալ։ Այդ ամենը պետք է ինքնուրույն անել, քանի որ որևէ մեկը որևէ մեկին պարտական չէ։

Լրահոս
0