00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինին մի թերություն ունի. այն միշտ քիչ է լինում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցВино
Вино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում գինու ակցիզների բարձրացումը չի ազդի ԱՊՀ երկրների արտադրողների վրա, քանի որ առանց այդ էլ ներմուծված թանկ գինու գնի մի փոքր բարձրացումը ռուս սպառողները պարզապես չեն նկատի, կարծում է փորձագետ Վադիմ Դրոբիզը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Ռուսաստանում 2017 թվականի հունվարի 1-ից կրկնակի կթանկանան գինու ակցիզները։ Թե որքանով դա կազդի ԱՊՀ երկրների և Վրաստանի մատակարարների վրա, Sputnik —ին մեկնաբանեց ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը։

Ակցիզները` զանգվածային սպառման ապրանքների ոչ ուղղակի վարկերն են։ Դրանց գինը միշտ ներառվում է ապրանքի գնի մեջ։ Ռուսաստանցիների համար ակցիզների բարձրացումը նշանակում է գների հերթական բարձրացում։ Հաջորդ տարի սպիրտ չպարունակող գինու ակցիզները կթանկանան կրկնակի։

Красное вино - Sputnik Արմենիա
Հայկական գինի. ծավալներն աճում են, իրացումը` պակասում

Սպասվում է գինիների թանկացում՝ բացառությամբ շամպայնի, մրգային գինիների ու գինու նման ըմպելինքերի։ Մեկ շիշ կարմիր և սպիտակ գինու արժեքը միջինը կավելանա 7,5 ռուբլով։ Ներմուծված խաղողից արտադրվող գինին կթանկանա 9-18 ռուբլով։

Շատ փորձագետներ կարծում են, որ գինու ակցիզների գնի աճը կխփի նաև արտադրողների գործին, սակայն Դրոբիզը այդ տեսակետի հետ համամիտ չէ։ Նա համոզված է, որ ներմուծված գինու վրա ակցիզները գրեթե չեն ազդի, ավելի շուտ ռուսական արտադրողները կտուժեն։

Միևնույն ժամանակ, Դրոբիզն ընդգծել է, որ Ռուսաստանում ներմուծված գինու մասնաբաժինը ներկա պահին չի գերազանցում 25 տոկոսը. «Ակցիզների թանկացման պատճառով որևէ հեղաշրջում չի լինի»։

Ռուբլու արժեզրկման և ռուսաստանցիների իրական եկամուտների անկման պատճառով կտրուկ նվազեց գինու ներմուծումը, այդ թվում նաև ԱՊՀ երկրներից և Վրաստանից։ Ռուսական շուկային միտված ներմուծողները վերջին տարիներին մտածված նվազեցրել են մատակարարումների ծավալները` վախենալով, որ չեն կարողանա վաճառել նախկին ներմուծածը բարձրացված գնով։

«Ախաշենի» և «Խվանչկարա»

Այսօր Ռուսաստանում ԱՊՀ երկրներից էժան գինի պարզապես չկա, ընդգծեց փորձագետը։ Ուկրաինական գինին վերացավ ռուսական խանութներից, իսկ ադրբեջանական գինի գրեթե չմնաց։ Ներմուծման առաջատարները ներկա պահին Աբխազիան, Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան են, սակայն խոսքը գնում է չափազանց քիչ ծավալի մասին։

Вино - Sputnik Արմենիա
Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն

Ակցիզների գնի աճը չի ազդի վրացական գինու ծավալների մատակարարման վրա, քանի որ Ռուսաստանում այն առանց այդ էլ թանկ է։ Եթե գինը մի փոքր բարձրանա` վախենալու չէ, ռուս սպառողնը դա չի նկատի, կարծում է փորձագետը։

«2016 թվականին Ռուսաստան այդ գինու ներմուծման ծավալները գրեթե 40 տոկոսով աճեցին, սակայն նախկինում` 2015 թվականին, կրկնակի իջել էր։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանում վրացական գինու ներմուծումը 2014 թվականի համեմատ 25 տոկոսով նվազել է։ Վրացական գինու վրա ակցիզների գնի թանկացումը ի ազդի», — եզրահանգեց Դրոբիզը։

Մոլդովայի ընտրությունները ցույց կտան

Ռուսաստան մոլդովական գինի ներմուծվում է միայն Գագաուզիից, այդ երկրից ներմուծման հարցը քաղաքական բնույթ է կրում։

Ռուսաստանում այսօր 60 տոկոսով նվազել է մոլդովական գինու քանակը, քան 2005 թվականին էր։ Սակայն ակցիզների գնի աճը մոլդովական արտադրողների վրա ավելի շատ կազդի, քան Վրաստանից ներմուծողների, քանի որ այն զգալի էժան է։

Вино - Sputnik Արմենիա
CNN-ը Հայաստանը նշել է որպես գինեգործության օրրան

«Մոլդովայի ընտրությունները ցույց կտան՝ արդյո՞ք կլինի Ռուսաստանում մոլդովական գինի, թե ոչ։ Եթե հաղթի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդան՝ արտահանում կլինի ՌԴ, այլ նախագահ կընտրեն` հավանաբար չի լինի։ Ամեն դեպքում, նախկին ծավալները կլինեն միայն ռուս-մոլդովական հարցի լուծման պարագայում», — ընդգծեց փորձագետը։

Հայաստանի վրա էական ազդեցություն դա չի թողնի, քանի որ հայկական գինին Ռուսաստանում առանց այդ էլ այնքան էլ մատչելի չէ. «Կթանկանա՞ հայկական գինու մեկ շիշը 20 ռուբլով, թե ոչ՝ էական չէ»։

Դրոբիզն ընդգծել է, որ Ռուսական շուկայում ծավալներն էլ ծիծաղելի են՝ մոտ 2 մլն լիտր։ 2015 թվականից աբխազական գինին ռուսական շուկայում ներմուծվող գինիների մեջ առաջատարների թվում է, սակայն դա էլ բավական թանկ է։

Որքա՞ն կարժենա գինու մեկ շիշը

Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրության կենտրոնի ղեկավարը էժան է անվանում այն գինին, որի մեկ շիշը 200 ռուբլուց քիչ արժե։

Նրա կարծիքով` Ռուսաստանում իսկական խաղողից լավ գինու մեկ շիշը կարող էր արժենալ 120 ռուբլի, սակայն գնագոյացման վրա ազդում է նաև դոլարի արժեքը, և ռուբլու արժեզրկումից հետո (2015 թվականի վերջ) ՌԴ-ում էժան ներմուծվող գինի պարզապես չի կարող լինել։

Շեֆ-խոհարարին հյուր. Sputnik Արմենիայն պատմում է գինու մասին - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». աշխարհում առաջին գինին ստեղծվել է Հայաստանում

«Որոշ պիժոններ համոզված են, որ 500 ռուբլուց պակաս լավ գինի, ընդհանրապես, գոյություն չունի։ Սակայն եվրոպացիների 90 տոկոսը և՛ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում, և՛ Իսպանիայում խմում են մոտ 1-2 եվրո արժողությամբ գինի։ Օրինակ, իսպանացիները հրապարակել են իսպանական սուպերմարկետների ցանցում վաճառվող մատչելի, սակայն շատ լավ գինիների տասնյակը։ Առաջին տեղը զբաղեցրել է գինի, որի արժեքը 1,4 եվրո է։ Այնպես որ, լավ գինին կարող է էժան լինել»,- ասաց փորձագետը։

ԵՄ երկրներում շատ էժան գինիներ կային, քանի որ մեկ լիտրի դոտացիան կազմում է 1 եվրո, ինչը թույլ է տալիս զգալիորեն պահպանել գինը, նշել է Դրոբիզը։

Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի հաշվարկով, ռուս սպառողների 80 տոկոսը թույլ չի տալիս իրեն գնել 200 ռուբլուց ավելի թանկ գինի։ 12 տարի առաջ ռուսական, ուկրաինական, մոլդովական, բուլղարական և ռումինական գինիները նույն գնային սահմաններում էին։ Այժմ դոլարի արժեքի պատճառով ոչ թանկ գինիների շարքում ռուսական գինին մրցակիցներ չունի։

«Ակցիզների գնի թանկացման փաստն, ինքնին, տհաճ է։ Ստացվում է, որ պետությունը չի աջակցում տեղական արտադրողին և գինու սպառման ստեղծվող մշակույթը, — նշել է նա։ — Իսկ այսօր ռուսաստանցիները հինգ անգամ ավելի քիչ են գինի խմում, քան խորհրդային ժամանակաշրջանում։ Մենք պետք է ոչ միայն խաղողի այգիներ տնկենք, այլև բնակչությանը համոզենք, վերադաստիարակենք և ամեն գնով փորձենք դոտացիաներով նվազեցնել գինու արժեքը»։

2017 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ևս սպասվում է բենզինի և ծխախոտի (այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտի) ակցիզների գնի ոչ զգալի բարձրացում։

Լրահոս
0