Հանրային հեռուստաընկերության լրատվականի նոր տնօրենի անունը հայտնի է

© FacebookАрутюн Арутюнян
Арутюн Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Առաջին լրատվականը» առաջիկայում կունենա նոր ղեկավար, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը, ով առաջարկ է ստացել գլխավորել Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավարի պաշտոնը։

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար: Հ.Գ. խնդրում եմ չշնորհավորել»,- գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ըստ թերթերի հրապարակումների` օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը: Նրան փոխարինողների թվում առաջինը թերթերը նշում էին հենց Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին տնօրեն, ՀՌԱՀ և ՀՅԴ անդամ Հարություն Հարությունյանի անունը։

Լրահոս
0