00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Լոնդոնում ցուցադրում են առաջին քրիստոնեական երկրի զբոսաշրջությունը

© Sputnik / Asatur YesayantsСоревнование парапланеристов в Армении
Соревнование парапланеристов в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան տաղավարը ներկայացնում է էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայկական երեք զբոսաշրջային ընկերություն նոյեմբերի 7-9-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում միասնական տաղավարով մասնակցում են «WTM 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամից:

World Travel Market-ն աշխարհում մեծությամբ երկրորդ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ հայաստանյան տաղավարն այցելուներին ներկայացնում է երկրի` էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ցուցադրում նաև դեպի առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացության զբոսաշրջային ուղղությունը:

Парз Лич. Дилиджан - Sputnik Արմենիա
Հայաստանը National Geographic Traveler Awards 2016 մրցանակի առաջատարների շարքում է

Հայկական զբոսաշրջային կազմակերպությունները Լոնդոն են մեկնել՝ գործընկերներին հանդիպելու, նոր կապեր հաստատելու, հնարավոր պայմանագրեր կնքելու: Հայկական ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությամբ մենք ապահովում ենք Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումն ու մեր երկրի մասին իրազեկվածության բարձրացումը համաշխարհային շուկայում: Լոնդոնյան ցուցահանդեսը հատկապես թույլ կտա ոչ միայն եվրոպացի, այլև աշխարհի 180-ից ավելի երկրների զբոսաշրջային կազմակերպություններին, գործակալներին և այցելուներին ներկայացնել դեպի Հայաստան և Արցախ գրավիչ տուրիստական ուղղությունները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

37-րդ անգամ անցկացվող լոնդոնյան ցուցահանդեսին վերջին տարիներին մասնակցում է ավելի քան 5 հազար ընկերություն և 50 հազար այլ մասնակիցներ՝ շուրջ 180 երկրներից:

Շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում «IFTM Top Resa-2016» ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցության արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել 2017-ի հունիսին Հայաստանում հյուրընկալելու 160 տուրիստական գործակալների, որոնք սեփական ծախսերով կժամանեն մեր երկիր՝ ծանոթանալու այստեղի զբոսաշրջային հնարավորություններին և Հայաստանն իրենց տեղեկատվական նյութերում ներառելու համար։

Լրահոս
0