Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии на боевых позициях
Военнослужащие армянской армии на боевых позициях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Լրահոս
0