«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ, օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 32 տոկոս աճ:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 9.5 տոկոսով, ասված է Քաղավիացիայի գլխավոր վարչության կայքում։

Авиакомпания Победа открывает продажу билетов Москва-Калининград - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ընկերությունը դեպի Գյումրի թռիչքներ կատարելու որոշում դեռ չի ընդունել

Ըստ հաղորդագրության` 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 747 926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Իսկ 2016 թվականի հոկտեմբեր ամսին, 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 32 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 13 290 տոննա ապրանք, որը 81 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին է եղել:

Լրահոս
0