«Ինտերնետի հայր». հայ ՏՏ մասնագետները լավագույններից են

© Sputnik / Asatur YesayantsФранцузский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен
Французский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ինտերնետի հայրերից» մեկը` ֆրանսիացի գիտնական Լուի Պուզենը, Հայաստանում է։ Նոյեմբերի 7-9–ը նա դասախոսություններ կկարդա Երևանում Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։ Պուզենը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց ինտերնետի ապագայի մասին։

ՏՏ ոլորտում Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիր, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացած է, և կան բարձրակարգ մասնագետներ։ Զրուցեց Անի Լիպարիտյանը։

© Sputnik / Asatur YesayantsOpen-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզեն
Французский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен - Sputnik Արմենիա
Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզեն

- Ինչպիսի՞ն կլինի ապագայի ինտերնետը։

— Մութ։

- Ինչու՞։

— Որովհետև այն զարգանում է և կզարգանա շատ արագ տեմպերով։ Տարբեր երկրների, տարբեր հասարակությունների մարդկանց համար բարդ է նման արագության հետ զուգահեռ քայլելը։

Арсен Султанян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
5 խորհուրդ, թե ինչու է պետք սթարթափ սկսել հենց Հայաստանում

- Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին։ Այն քայլու՞մ է ժամանակին համընթաց։

— Հայաստանը հետ չի մնում։ Սա փոքր երկիր է։ Խնդիրներ սովորաբար ծագում են մեծ երկրներում, որոնք առաջ են շարժվում որոշակի բարդություններով։ Փոքր երկրներում նման բան չի նկատվում։

- Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետներին։

— Ես կարծում եմ, որ նրանք լավագույններից են։ Այո, հնարավոր է, որ դուք մասնագետներ չունեք սարքավորումներ, տեխնիկա ստեղծելու և արտադրելու ոլորտում, բայց ինտելեկտի և կրթության մակարդակով միշտ բարձր եք եղել մյուսներից։ Նույնիսկ ավելի լավը, քան ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

Լրահոս
0