Մերկ կանայք՝ ընդդեմ Թրամփի

© REUTERS/Brian Snyder Дональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նյու–Յորքում երկու կին բողոքի ակցիա են անցկացրել հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ մերկ մտնելով ընտրատեղամաս։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի-Sputnik. Նյու-Յորքի ընտրատեղամասում, որտեղ սպասում էին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին, միջադեպ է տեղի ունեցել. ընտրատեղամաս են ներխուժել երկու կիսամերկ կանայք, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Ոստիկանությունը ձերբակալել է կանանց և դուրս բերել շենքից։

Առկա տեղակատվությամբ, կանայք կապ ունեն Femen միջազգային ֆեմինիստական խմբի հետ։ Միջադեպից հետո ընտրատեղամաս է եկել հանրապետական թեկնածուն և քվեարկել ԱՄՆ նախագահի ընտրություններին։

© REUTERS/Darren OrnitzԿիսամերկ կանայք ներխուժել են ընտրատեղամաս և սպասել Թրամփին
Две женщины топлес ворвались на избирательный участок в Нью-Йорке, во время президентских выборов в США - Sputnik Արմենիա
Կիսամերկ կանայք ներխուժել են ընտրատեղամաս և սպասել Թրամփին

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվում են նոյեմբորի 8-ին՝ երկաստիճան համակարգով։ Սկզբում տեղի է ունենում համաժողովրդական ընտրությունը 50 նահանգում։ Յուրաքանչյուր նահանգում հաղթողը վերցնում է բոլոր ընտրողների ձայները, որոնց թիվը հավասար է կոնգրեսի ընտրությունների օկրուգների քանակին։

Հաղթանակի համար անհրաժեշտ է 538 ընտրիչներից 27-ի ձայնը։ Ընտրողները ֆորմալ կքվեարկեն թեկնածուների համար դեկտեմբերի 19-ին, իսկ կոնգրեսը կհաստատի քվեարկության արդյունքները 2017 թվականի հունվարի 6-ին։ Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի երդմնակալությունից հետո` հունվարի 20-ին։

Լրահոս
0