00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն չի հասկանա Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ծավալումը

© AFP 2024 / JEWEL SAMAD / AFP Американские войска
Американские войска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը լուրջ փոփոխություններ չի կատարի այն քաղաքականության մեջ, որն ամերիկյան վարչակազմն իրականացնում է Մերձավոր Արևելքում, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքորոշումն այսօր, ինչպես երբեք, թույլ է: Եվ այն հանգամանքը, որ ամերիկացիների դաշնակիցներ փեշմերգա քրդերն ու Սիրիական ժողովրդավարական կուսակցությունը միաժամանակ ռազմական գործողություններ են անցկացնում իրաքյան Մոսուլի և սիրիական Ռաքքայի ազատագրման համար, վկայում է, որ Վաշինգտոնը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել՝ նախկին դիրքերն ու տարածաշրջանում ունեցած ազդեցությունը վերականգնելու համար, Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Арег Галстян - Sputnik Արմենիա
Թրամփի հաղթանակը «սառեցրեց» Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նրա խոսքով՝ Սիրիայում ամերիկյան ազդեցության թուլացման գլխավոր պատճառը ռուսական օդատիեզերական ուժերի գործողություններն են, ինչի շնորհիվ հաջողվեց հաշված օրերի ընթացքում փոխել երկրի իրավիճակը և լրջորեն ճնշել ահաբեկչական խմբավորումներին: Այլ կերպ ասած՝ նրանք արել են այն, ինչը մի քանի տարվա ընթացքում չէր հաջողվում ամերիկացիներին և նրանց դաշնակիցներին:

Փորձագետը կարծում է, որ եթե առաջիկայում ԱՄՆ-ն չկարողանա շոշափելի հաջողությունների հասնել տարածաշրջանում, ապա կարելի է խոսել այն մասին, որ Վաշինգտոնը շատ բան է կորցրել Մերձավոր Արևելքում: Սպիտակ տունը ոչ մի դեպքում չի գնա դրան, և նոր ամերիկյան վարչակազմը Մերձավոր Արևելքում չի փոխի ներկա արտաքին քաղաքականությունը:

«Կարծում եմ, որ պետք չէ հատուկ նշանակություն տալ Թրամփի նախընտրական խոստումներին: Երբ նա ձեռնամուխ լինի նախագահական պարտականությունների կատարմանը, պետդեպարտամենտը և պենտագոնը նրան կներկայացնեն Մերձավոր Արևելքի իրավիճակը, և նոր նախագահը կհասկանա, որ չի կարելի հեռանալ այնտեղից: Ավելին՝ նա կհասկանա, որ ամերիկյան դիրքերն ամրապնելու նպատակով պետք է ուժեղացնի ճնշումը:

«Այնպես որ, ես չեմ զարմանա, եթե անգամ Թրամփը մեծացնի ամերիկյան ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում», — ասաց Չաքրյանը:

Амаяк Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. Թրամփը Ռուսաստանի հետ կգործակցի Մերձավոր Արևելքում

Նրա խոսքով՝ ամերիկացիները նույնիսկ այն քայլի են գնացել, որ լրջորեն վնասել են ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, որի համար քրդական գործոնը կարծես կարմիր կտոր լինի ցլի համար: Միաժամանակ ԱՄՆ-ն շեշտը դրել է հենց քրդերի վրա՝ խոստանալով նրանց ինքնավարություն կամ սեփական պետություն, միայն թե նրանք օգնեն ամերիկացիներին հաստատվել տարածաշրջանում և վերականգնել նախկին ազդեցությունը:

Ինչպես նշեց թուրքագետը, այդ առումով Թուրքիայի գործերն ավելի քան վատ են. ԱՄՆ-ն թույլ չի տվել, որ նա մասնակցի Մոսուլի և Ռաքքայի ազատագրման գործողություններին, իսկ Հալեպում Ռուսաստանը թույլ չի տվել մասնակցել մարտական գործողություններին:

«Այնպես որ, ով էլ նստի Սպիտակ տանը, Վաշինգտոնը ոչ մի դեպքում ռազմական գործողություններ չի ծավալի Սիրիայում և Իրաքում: Դա կնշանակի, որ ԱՄՆ-ն ընդունում է իր ձախողումը Մերձավոր Արևելքում: Ամերիկյան հարկատուները դա չեն հասկանա», — ասաց Չաքրյանը:

Լրահոս
0