ԶԼՄ. Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը

© REUTERS / Mike BlakeКандидаты в президенты США Дональд Трамп и Хиллари Клинтон
Кандидаты в президенты США Дональд Трамп и Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը ընդունել է իր պարտությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին և ընդունել իր պարտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN հեռուստաալիքին։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվեց` հավաքելով ընտրիչների անհրաժեշտ քանակությամբ ձայները։

«Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել ընտրություններում իր պարտությունը»,- հաղորդում է CNN-ը։

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնը զանգահարել է իրեն։

«Ինձ հենց նոր զանգահարեց Հիլարի Քլինթոնը։ Նա շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ։ Եվ ես շնորհավորեցի նրան և նրա ընտանիքին այս դժվար քարոզարշավի կապակցությամբ։ Նա շատ համառ էր պայքարում», — ասաց Թրամփը` ելույթ ունենալով Նյու Յորքում իր աջակիցների առջև։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվեցին նոյեմբերի 8-ին՝ երկաստիճան համակարգով։ Ընտրիչները ֆորմալ կքվեարկեն թեկնածուների համար դեկտեմբերի 19-ին, իսկ կոնգրեսը կհաստատի քվեարկության արդյունքները 2017 թվականի հունվարի 6-ին։ Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի երդմնակալությունից հետո` հունվարի 20-ին։

Լրահոս
0