00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ. մենք ոչ միայն ընդհանուր անցյալ ունենք, այլ նաև` ընդհանուր ապագա

© SputnikМеждународный форум в Москве: "25 лет СНГ: взаимопонимание, сотрудничество, развитие"
Международный форум в Москве: 25 лет СНГ: взаимопонимание, сотрудничество, развитие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ԱՊՀ 25 տարին. փոխըմբռնում, համագործակցություն, զարգացում» միջազգային համաժողովը, որի կազմակերպիչն է ԱՊՀ–ի, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) հարցերով Դաշանային գործակալությունը` ՌԴ ԱԳՆ-ի աջակցությամբ, մեկնարկեց Մոսկվայում։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Համաժողովի աշխատանքը սկսվեց պաշտոնական բացումից երկու ժամ առաջ։ Վաղ առավոտից աշխատանքային գոտիներում բանավեճեր և կլոր սեղաններ անցկացվեցին, որոնց ընթացքում քննարկվեցին թե՛ մարդասիրական համագործակցությունը, թե՛ երիտասարդ դիվանագետների երկխոսության հարցերը, թե՛ կրոնական հարցերն ու Ռուսաստանում հայրենակիցների ուսուցման խնդիրները։

Алина Ордян - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիրը պարգևատրվեց լավագույն աշխատանքի համար

Համաժողովի ավելի քան 500 մասնակիցների շարքում ԱՊՀ ինտեգրացիոն մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ էին, հոգևորականներ ու հասարակական գործիչներ, գիտնականներ, գործարարներ։ Բանավիճելու համար գործում էր շուրջ 10 հարթակ, որտեղ քննարկվում էր հարցերի լայն շրջանակ` սկսած երիտասարդության խնդիրներից մինչև գիտական նորարարություններ, ԶԼՄ-ների հեռանկարներից մինչև կրթության բարեփոխումներ։

Առանձին ապրելու գիտությունը

Համաժողովի բացման ժամանակ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Լյուբով Գլեբովան խոսեց հումանիտար ոլորտում համագործակցելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, առաջնահերթությունը պետք է տրվի ժողովուրդներին կապող ընդհանուր օղակների զարգացմանը։ Դրա հետ կապված` նա կարևորեց ռուսական մշակութային կենտրոնների աշխատանքը։ Առաջիկա օրերին նման կենտրոններ կբացվեն Բելառուսի Գոմել, Ղրղըզստանի Օշ քաղաքներում, ինչպես նաև՝ Տաջիկստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Այս մասին հայտնեց Գլեբովան։

«Մենք 25 տարի ապրել ենք տարբեր երկրներում: Այսօր բարդ է հասկանալ, որ ընկերներին այցելելու համար պետք է սահմանին անձնագիր ներկայացնել։ Բայց Ռոսսոտրուդնիչեստվոյի շնորհիվ բացվում են մշակութային կենտրոններ, որտեղ մարդն իրեն յուրայինների մեջ է զգում, ոչ թե օտար մարդկանց շարքում», — ասաց Ռուսաստանի նախագահի՝ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ մենք ոչ միայն ընդհանուր անցյալ ունենք, այլ նաև՝ ընդհանուր ապագա։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն էլ նշեց, որ համաժողովը բեկումնային կետ է ԱՊՀ զարգացման մեջ (որոշվելու են նոր հեռանկարներ)։ ԱՊՀ խորհրդարանականներն ավելի կոնկրետ հարցեր կքննարկեն նոյեմբերի 24-ին և 25-ին ԱՊՀ երկրների խորհրդարանական վեհաժողովի ընթացքում։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՏՄ–ում. դժվարությունները հաղթահարելու ժամանակը

«Երբ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը հայտարարեց խորհրդային միասնական ժողովրդի ի հայտ գալու մասին, դա անեկդոտի նման էր հնչում։ Բայց ժամանակի հետ ակնհայտ դարձան ժողովուրդներին միավորող մշակութային կապերը։ Ոչ ոք չի պատրաստվում վերածնել ԽՍՀՄ-ը։ Բայց բարեկամություն անելն ավելի հարմար է, քան միմյանց հակազդելը», — բացման արարողության ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Կալաշնիկովը։

Նոր երկխոսություն Ռուսաստանի հետ

Համաժողովի մասնակիցներին յուրահատուկ տրամադրություն հաղորդեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրը։

«ԱՄՆ ընտրություններում հաղթել են կառուցողական ուժերը, որոնք տրամադրված են Ռուսաստանի հետ երկխոսության։ Այդ առիթով Բրյուսելում տագնապ է, իսկ եվրոպական վերնախավի որոշ ներկայացուցիչների մոտ` նույնիսկ խուճապ։ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի վարած քաղաքականությունը, անկասած, պարտություն կկրի», — Sputnik —ի թղթակցի հարցին պատասխանեց ՌԴ նախագահին կից Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

Համաժողովի շատ մասնակիցների կարծիքով` նոր քաղաքական իրադրությունն արդեն թարմ հեռանկարներ է բացում ԱՊՀ շրջանակում համագործակցելու համար։ Չէ՞ որ պատժամիջոցների և Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությունը հերթական պարտությունը կկրի։ Նշանակում է՝ պետք է կրկին սովորել ապրել միասին, և, իհարկե, հաշտ ու համերաշխ։

Լրահոս
0