Իսահակյանի «Լիլիթը»` բրայլյան տարբերակով

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա կուրություն ունեցող մարդկանց միջազգային օրվա նախօրեին` նոյեմբերի 12-ին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 12-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ա. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործության բրայլյան տարբերակով հրատարակված գրքի շնորհանդեսը, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Շնորհանդեսի շրջանակում համերգային ծրագրով հանդես կգա «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության երգչախումբը:

Նշենք, որ նոյեմբերի 13-ը նշվում է որպես կուրություն ունեցող մարդկանց միջազգային օր, և այս ծրագրի նպատակն է օժանդակել նշված խմբի անձանց` ինտեգրվելու հասարակությանը:

Լրահոս
0