Բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

© Photo : official site of the President of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. 2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Թ.Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն:

Ըստ դիմումատուի՝ բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում:

«Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս
0