00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Պապյան. Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը

Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր քաղաքագետ Արա Պապյանի համար։ Քաղաքագետը վերլուծեց Թրամփի հնարավոր քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների և հայկական հարցի տեսանկյունից։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ամերիկյան հասարակությունը ցույց տվեց, որ փոփոխությունների կարիք է զգում։ Այս կարծիքն ունի քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով`դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը կանխատեսելի էր` երկար տարիներ լինելով պետական ապարատում։

Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյան. ԱՄՆ նախագահի փոփոխությունը կտրուկ փոփոխություններ չի ենթադրում

«Ոչ այնքան քվեարկեցին Թրամփի օգտին, որքան պետական ապարատի, կայացած, լճացած հարաբերությունների դեմ»,-ասաց Պապյանը։

Ըստ նրա` Դոնալդ Թրամփի հաղթանակի գրավականը ներգաղթի դեմ ակտիվ պայքարն է։

«Թրամփը կոշտ կլինի ներքին քաղաքականության մեջ։ Ամբողջ աշխարհում տեղի է ունենում նացիոնալիզմի աճ, հասարակությունները ներգաղթի հետևանքով առաջացած խնդիրներ են տեսնում։ Թրամփն ամերիկյան ձևով ազգայնական է, նա ըստ էության խոսում է մեքսիկական և լատինաամերիկյան է միգրանտների դեմ»,-ասաց քաղաքագետը։

Ընտրություններից առաջ ԱՄՆ-ի հայ համայնքը հայտնել էր, որ չի սատարելու ո՛չ Քլինթոնին, ո՛չ էլ Թրամփին։ Արա Պապյանի կարծիքով` հայ համայնքը թեկնածուներին սատարելու հարցում ուղղորդվում է միայն մի չափորոշիչով` «ցեղասպանություն» բառն արտասանելու է, թե ոչ։

«Ցավոք սրտի հայկական համայնքի միակ հոգսը դարձել է «ցեղասպանություն» բառի արտասանումը կամ հայկական հարցի լուծումը, այդ բառի հետևից է ընկել, որը վաղուց արտասանվել է մի քանի անգամ։ 1951 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Կա ԱՄՆ կառավարության գրավոր հայտարարություն, որ հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերը ցեղասպանություն է, պաշտոնապես ուղարկվել է ՄԱԿ-ի գրասենյակ»,-ասաց քաղաքագետը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե Թրամփն ինչ դիրքորոշում կարող է ունենալ ղարաբաղա-ադրբեջանական թեմայով, նկատի ունենալով նրա բիզնես հարաբերությունները Ադրբեջանի նախագահի հետ, քաղաքագետ պատասխանեց, որ բիզնեսը կստորադասվի պետական շահին։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում

«Ամերիկյան հասարակությունն անձնական հարաբերությունների, անձնական բիզնեսի վրա չի լինում, անկախ նրանից, թե Թրամփն ինչ անձնական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, կա պետական շահ, եթե հանկարծ նկատեն շահերի բախում անձնական ու պետական, ով ուզում ես եղիր, լավ չի լինի քեզ համար»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններին, ապա, ըստ քաղաքագետի, մի հարցում նրանք կհամագործակցեն. Սիրիայի հարցում ամերիկացիները կցանկանան, որ ռուսական դերակատարությունը լինի։

Լրահոս
0