00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղը դառնում է Արցախ. միջազգային արձագանքն ու ադրբեջանական մոլորությունը

© Пресс-служба НС НКРАшот Гулян
Ашот Гулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 4–ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտնեց, որ նոր սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կվերանվանվի` դառնալով Արցախի Հանրապետություն։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է Աշոտ Ղուլյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի —Sputnik, Գոհար Սարգսյան. Սահմանադրական բարեփոխումների մտահղացման ժամանակահատվածում մի շարք հարցերի շուրջ արդեն հանրային տրամադրությունների կուտակում կար, ինչը սխալ կլիներ անտեսել: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսպես պատասխանեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչու ծագեց անվան փոփոխության հարցը։

«Այդ ցանկում շատ էր խոսվում նաև Արցախի Հանրապետության վերանվանման մասին: Ահա թե ինչու. դեռ 1991 թվականի սեպտեմբերին՝ հանրապետության հռչակման օրերին, լայնորեն շրջանառվում էր երկրամասի պատմական անվանումը: Երբ ընդունվում էր առաջին սահմանադրությունը, նորից այդ թեման օրակարգում էր»,- ասաց Աշոտ Ղուլյանը։

Նա ընդգծեց, որ 2006 թվականին, տևական քննարկումներից հետո եկել են այն եզրահանգման, որ աշխարհում այդ տարածաշրջանը կամ երկրամասը առավելապես հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ, և պետք էր հաշվի առնել իրողությունները, իսկ դրան զուգահեռ աշխատել ազգային պետականությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Նրա խոսքով` տասը տարի անց Արցախի Հանրապետություն անվանումն ավելի լայն տարածում է գտել ինչպես երկրի ներսում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. Արցախը վերականգնում է պատմական ճշմարտությունը

«Ցանկացած սահմանադրական բարեփոխումների հիմքում երկու հիմնական իմաստ պետք է լինի. արձանագրվեն առկա իրողությունները և սահմանվեն հեռանկարային նշաձողերը: Այս տեսանկյունից Արցախի Հանրապետությունը դա վերադարձ է պատմական արմատներին, բայց նաև ծրագրավորումն է այն դերի, որը վերապահված է հայկական երկրորդ հանրապետությանը»,-ասաց նա։

Sputnik Արմենիայի հարցին, թե այս հայտարարությանն ինչպես է արձագանքել միջազգային հանրությունը` հաշվի առնելով իրավական կողմերն ու ադրբեջանական ճնշումները, պարոն Ղուլյանը պատասխանեց` արդեն 25 տարի շարունակ Արցախն ինքնիշխան հանրապետություն է։

«Դրսից եկող արձագանքների մասով որևէ զարմանալի բան չկա, համենայն դեպս` ինձ համար: Այն, որ Ադրբեջանը հերթական հիվանդագին արձագանքը պիտի հրապարակեր, կանխատեսելի էր: Միջազգային արձագանքների մեջ տիրապետում էր իրատեսությունը և զգացվում էր ընկալումը: Անիմաստ է մեկնաբանել հայկական սփյուռքի ոգևորությունն այս հարցում»,-ասաց նա։

Ղուլյանն ասաց, որ Արցախը, լինելով ինքնիշխան հանրապետություն, որոշումներ ընդունելու հարցում առաջնորդվում է սեփական ժողովրդի շահերով՝ գործելով միջազգային իրավունքին համապատասխան:

«Այստեղ դրսի կարծիքը չի կարող թելադրող լինել, առավել ևս՝ Ադրբեջանի: Մեր հարևանները 1988 թվականին անդարձ կորցրել են Արցախին վերաբերող հարցերին մասնակցություն ունենալու իրավունքը, իսկ ապրիլյան պատերազմի հետևանքով բաց են թողել բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հնարավորությունը: Թե ինչքան կտևի այդ մոլորությունը, որ իրենց կարծիքը կարող է ինչ-որ բան նշանակել անկախ Արցախում, դժվար է ասել»,- շեշտեց օրենսդիրի նախագահը։

Վերջում նա շեշտեց` նոր սահմանադրությունը պատկանելու է Արցախի հանրապետությանը և հիշեցրեց, որ պետք է հաշտվել պատմական իրողությունների հետ։

Լրահոս
0