Երթևեկության փոփոխություն Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում

© Sputnik / Asatur YesayantsСветофор
Светофор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ից Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փոփոխության արդյունքում Հալաբյան փողոցով նշված խաչմերուկ մոտեցող հատվածներում երկու կողմերից հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Մարգարյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

© Police Երթևեկության փոփոխություն
Полиция Армении предлагает внести изменения на перекрестке улиц Алабяна и Маргаряна - Sputnik Արմենիա
Երթևեկության փոփոխություն

 

Լրահոս
0