Վանաձորի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

© Sputnik / Асатур ЕсаянцМЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վանաձորի Սեբաստիա փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 9-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1964 թ. ծնված Ա. Օ.-ի դին:

 

Լրահոս
0