Ադրբեջանն ականանետներով արկակոծում է առաջնագիծը

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի-Sputnik. Ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Այդ մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Լրահոս
0