Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցը մշակման փուլում է

© Sputnik / Aram NersesyanГеворг Айрапетян
Геворг Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակում է մի ուղեցույց, որի նպատակն է խորհրդատվություն տալ ծնողներին, կրթական հաստատություններին ու լրատվամիջոցներին՝ երբ և ինչպես օգտագործել երեխաների տվյալները՝ չվնասելով, չթիրախավորելով նրանց:
Գևորգ Հայրապետյան

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է նոր ուղեցույցի մասին։

«Համացանցում երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցը նոր նախաձեռնություն է և դեռ ուսումնասիրության փուլում է։ Ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տարբեր երկրների օրենսդրությունները, տարբեր կազմակերպությունների գործունեությունը և այլն, որպեսզի կարողանանք ծաղկաքաղ անել այն, ինչը հնարավոր կլինի կիրառել Հայաստանում»,- ասաց նա։

 

Լրահոս
0