Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հիդրոկայաները մեր պետության համար ստրատեգիական նշանակություն ունեն

© Sputnik / Asatur YesayantsНаира Наапетян в гостях у радио Sputnik Армения
Наира Наапетян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնապահպանական կազմակերպություններն ահազանգում են, որ փոքր ՀԷԿ–երի ոլորտում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել գետերի ջրերի ծավալների նվազման պատճառով։ Փոքր ՀԷԿ–երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն այս թեմայի շուրջ խոսել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։
Նաիրա Նահապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օրեր առաջ հանձնարարականներ տվեց Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ։

Մասնավորապես՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ։

«Դրանք բոլորն այն գետերն են, որտեղ մեծ թափով հիդրոկայաններ կառուցվեցին։ Հիդրոկայաները մեր պետության համար ստրատեգիական նշանակություն ունեն։։ Կառուցելիս հաշվարկվում է գետի ջուրը, ձկնուղիների կառուցումը, բնապահպանական նորմերի սանիտարական թողքերը, այսինքն դա պարտադիր է հիդրոկայան կառուցող ՀԷԿ-երի համար»,- նշեց Նահապետյանը։

Նրա խոսքով` արտոնագիրը տրամադրվում է ` հաշվի առնելով այդ գործոնները, և եթե կա ձկների հետ կապված խնդիր, ապա պարտադիր պետք է կառուցվեն ձկնուղիներ։ Նահապետյանը կարծում է, որ հարցը շտկելու համար ժամանակ է պետք, իսկ իրենց միությունն էլ հակված է, որ բոլոր հիդրոկայանները ճիշտ կառուցված լինեն։

Լրահոս
0