Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչի անցկացման և զորացրման մասին

© Sputnik / В. Киселев / Անցնել մեդիապահոցВоенные сапоги
Военные сапоги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀՀ nախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հրապարակել է Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

2016 թվականի նոյեմբեր — 2017 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2017 թվականի հունվար ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հրամանագրի համաձյն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում ընդունի:

Սերժ Սարգսյանի հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լրահոս
0