«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում զինամթերք է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 2 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հարևանությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, հայտնում է Ոստիկանության կայքը։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ օդանավակայանի հին մասնաշենքի ավտոկանգառի տարածքում զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 2 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Լրահոս
0