Արտակ Հերիքյանը վերադառնում է Հանրային հեռուստաընկերություն

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում և Ֆեյսբուքի իր էջում Արտակ Հերիքյանը հրաժեշտ է տվել գործընկերներին ու հեռուստադիտողին։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Հայտնի լրագրող և մեկնաբան Արտակ Հերիքյանը տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն՝ որպես լուրերի տնօրեն և մեկնաբան, այդ մասին հայտնի դարձավ Sputnik Արմենիային սեփական աղբյուրներից։

Նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» ծրագրի ուղիղ եթերում, ինչպես նաև Ֆեյսբուքի իր էջում Հերիքյանը հրաժեշտ է տվել իր գործընկերներին ու հեռուստադիտողին։

«Վերջին եթերը «Արմենիայում». 5 տարին անցավ 5 ԺԱՄ-ի պես… Շորհակալություն լրատվական թիմին, որի պրոֆեսիոնալիզմը ինձ վստահություն տվեց եթերում։ Շնորհակալություն ամբողջ «Պանարմենիան» մեդիա ընտանիքին ստեղծագործական մթնոլորտի համար։ Շնորհակալություն հեռուստադիտողներին հավատարմության համար։ Մինչ նոր հանդիպում եթերում»,- գրել է նա։

Sputnik-ի տեղեկություներով` առաջիկայում Հանրային հեռուստաընկերությունը կներկայանա նոր դեմքով, նոր անուններով, նոր հաղորդումներով, լրատվական ծրագրի նոր անվանումով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի ղեկավար էր նշանակվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ Արտակ Հերիքյանը «Արմենիա» լրատվականին միացել է 2011թ.-ի դեկտեմբերին, նախ` որպես «Ժամը» ծրագրի տնօրեն, այնուհետև կիրակնօրյա վերլուծական հաղորդումների հեղինակ ու վարող, ապա՝ երեկոյան թողարկումների մեկնաբան։ Մինչ այդ նա տևական ժամանակ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում՝ սկսելով 1996 թվականից։

Լրահոս
0