«Բորուսիան» ուզում է վերադարձնել Մխիթարյանին

© Sputnik / Aram NersesyanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ուզում է կրկին իր թիմի կազմում տեսնել Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

 

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Տուխելն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ հունվարին ցանկանում է  վարձակալության վերցնել հայ ֆուտբոլիստին, հայտնում է «Արմսպորտը»՝ հղում կատարելով «Mirror» պարբերականին:

Նշվում է, որ գերմանական ակումբի սպորտային տնօրեն Հանս-Յոհակիմ Վատցկեն և «Բորուսիայի» գործադիր տնօրեն Միքայել Յորքը նույնպես զարմացած են, որ Մխիթարյանը չի ընկնում մանչեսթերցիների մեկնարկային կազմի մեջ:

Տուխելը «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ուրախ կլինի վերադարձնել Մխիթարյանին՝ վարձակալելով նրան, նշում է բրիտանական պարբերականը: Ավելի վաղ Վատցկեն բացառել էր «Բորուսիա» Մխիթարյանի վերադարձը:

Լրահոս
0