Առաջիկա օրերին ջերմաստիճանը չի նվազի

© Sputnik / Asatur YesayantsПраздничное убранство Еревана ко дню города. Еребуни-Ереван 2798
Праздничное убранство Еревана ко дню города. Еребуни-Ереван 2798 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև նոյեմբերի 15-ը աշնան վերջին ամիսը հայաստանցիներին ջերմություն կպարգևի, սպասվում է առանց տեղումների եղանակ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ օդի ջերմաստիճանը 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը գիշերը 4-6, ցերեկը՝ 17-19 աստիճան է, իսկ երեկոյան կտատանվի 9-11 աստիճանի միջակայքում։

Լրահոս
0