Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

էնդոկրինոլոգ. Մետրաչափը կօգնի պարզել դիաբետի հակվածությունը

© Sputnik / Arpi BeglaryanАсмик Абовян в гостях у радио Sputnik Армения
Асмик Абовян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է մի պարզ միջոց, որով հնարավոր է ստուգել հակվածությունը դիաբետի նկատմամբ։
Հասմիկ Աբովյան

Նոյեմբերի 14-ը համարվում է դիաբետով հիվանդների միջազգային օր։ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը նշում է, որ տարեցտարի շաքարախտով ապրողների թիվն աճում է։

Արդյո՞ք ձեր օրգանիզմն ունի հակվածություն, և արդյո՞ք դուք ռիսկային խմբում եք՝ իմանալու համար բավական է տանն ունենալ մետրաչափ։

Պարզվում է, որ չափելով գոտկատեղը, վերոհիշյալ անհանգստացնող հարցը ստանում է պատասխան։ Կանանց դեպքում եթե 80 սմ-ից ավելի է գոտկատեղը, ապա ռիսկային խմբում եք։ Տղամարդկանց դեպքում ահազանգող է 93 սմ-ից ավելի գոտկատեղը։

էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել «Կաղապարից դուրս» հաղորդաշարում։

Լրահոս
0