Դոդոնը հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթելու մասին

© Sputnik / Miroslav RotariIgor Dodon
Igor Dodon - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոլդովայի նախագահական ընտրություններում Դոդոնի մրցակիցն էր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը հայտնել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլում իր հաղթանակի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վստահությամբ կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք նախագահական այս ընտրություններում: Ներկայում մենք արդեն ստացել ենք 50%+1 ձայն: Մենք հաղթել ենք»,- ասել է նա։

Նա կոչ է արել նախագահական ընտրություններում իր մրցակից «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուին` հանդարտեցնել իր ընտրազանգվածին։

«Կլսեմ նրանց կարծիքը, ովքեր քվեարկել են իմ դեմ, որովհետև այսօրվանից ես ողջ երկրի նախագահն եմ։ Հարգելի ընդդիմախոս, եկեք հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հասարակությունում իրավիճակը հանդարտվի», — ասել է Դոդոնը

Դոդոնը մտադիր է վերականգնել Մոլդովայի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա և կարգավորել 2 երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում:

Նախագահական ընտրություններում նրա մրցակիցն էր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն։

Լրահոս
0