Տեսակամուրջ` «ԱՊՀ երկրների ինտեգրացիոն նախապատվությունները» թեմայով

© Sputnik / Asatur YesayantsВидеомост н тему "Интеграционные предпочтения в странах СНГ". Арам Навасардян
Видеомост н тему Интеграционные предпочтения в странах СНГ. Арам Навасардян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոյեմբերի 15–ին, ժամը 14։00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան–Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Քիշնև–Մինսկ տեսակամուրջ` «ԱՊՀ երկրների ինտեգրացիոն նախապատվությունները» թեմայով։ Միջոցառման ընթացքում կներկայացվի նոր սոցիոլոգիական հետազոտություն ԱՊՀ և ԵՏՄ անդամ երկրների բնակիչների ինտեգրացիոն նախապատվությունների մասին։

Երևանից կմասնակցի Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Մոսկվայից կմասնակցի «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության գործադիր տնօրեն Իգոր Զադորինը։

Աստանայից` «Ստրատեգիա» կենտրոնի ներկայացուցիչ Սերիկ Բեյսեմբաևը, «Նուր Օտան» կուսակցության քաղաքական վերլուծության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուլիա Կուչինսկայան։

Բիշկեքից` «Էլ-Պիկիր» հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Էլվիրա Իլիբեզովան, Ղրղըզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ժումակադիր Ակենևը, քաղաքագետ Մարս Սարիևը։

Քիշնևից` CBS-AXA ընկերության տնօրեն Իոն Ժիգեուն, CBS-AXA ընկերության փոխտնօրեն Վասիլի Կանտարժին։

Մինսկում հրավիրված են «Նովակ» ընկերության ղեկավար Անդրեյ Վարդոմացկին,

Բելառուսի պետական համալսարանի սոցիոլոգիական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Ռոտմանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377 «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0