Հայաստանում քիմիական վարակման օջախի վերացման ցուցադրական վարժանք է անցկացվել

© Sputnik / Asatur Yesayants / Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Էրեբունի» ավիաբազայում միջոցառումներ են անցկացվել «Կա այսպիսի մասնագիտություն՝ Հայրենիքի պաշտպանություն» ակցիայի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի- Sputnik. Հայաստանի ռուսական ռազմակայանում տեղի Է ունեցել Ճառագայթումային, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի օրվա տոնակատարությունը

Երևանի զինվորական կայազորի «Էրեբունի» ռազմակայանում ռուս զինծառայողները պայմանական քիմիական վարակման օջախի վերացման ցուցադրական վարժանք են անցկացրել:

Վարժանքին ներգրավվել է ավելի քան 200 զինծառայող, շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ՄիԳ-29 կործանիչներ և Մի-24Պ, Մի-8ՄՏ ուղղաթիռներ:

Միջոցառմանը հրավիրվել էին բուհերի ռուսաստանցի ուսանողներ և դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, զինծառայողների ընտանիքների անդամներ, վետերաններ, դիվանագետներ և վարչակազմի ներկայացուցիչներ:

Պրակտիկ գործողությունների ցուցադրման ընթացքում ճառագայթումային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները կատարել են տեղանքի վերերկրյա և օդային հետախուզության միջոցառումներ՝ ՌԽՄ-6 քիմիական հետախուզման արդի համալիրների օգտագործմամբ:

Ռուս զինվորականների ցուցադրական ելույթներն ավարտվել են ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական հետախուզման անձնակազմերի գործողությունների անցկացմամբ, ինչպես նաեւ զինծառայողների «Ռատնիկ» հանդերձանքի և սպառազինության և ռազմական տեխնիկայի արդի նմուշների ցուցադրմամբ:

Լրահոս
0