Երևանի մետրոյում պայթյուն տեղի չի ունեցել

© Sputnik / Asatur YesayantsСтанция метро Шенгавит, Ереван.
Станция метро Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն վագոնից դուրս, ամեն ինչ արագ շտկվել է, հայտնեցին Մետրոպոլիտենից։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Երևանի մետրոպոլիտենում պայթյուն տեղի չի ունեցել, Sputnik Արմենիային հայտնեց Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը` մեկնաբանելով նախօրեին մամուլում հայտնված տեղեկատվությունը։

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ պայթյուն է եղել Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կանգառում՝ վագոններից մեկում:

«Տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն. մալուխի թույլ միացում է եղել, մալուխն այրվել է, փոքրիկ պայթյունանման բան է տեղի ունեցել։ Ամեն ինչ արագ շտկվել է»,- ասաց մամուլի խոսնակը։

Ըստ Վարդանյանի` դա եղել է ոչ թե վագոնի մեջ, այլ դրսի կողմից։

Երևանի մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981թ.-ի մարտի 7-ին, այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան։ Այսօրվա դրությամբ մետրոպոլիտենն ունի 10 կայարան, երկաթգծերի երկարությունը կազմում է 12,1 կմ, սպասարկվում է 45 վագոն։

Լրահոս
0