Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետք է թափանցիկություն ապահովի

© Sputnik / Asatur YesayantsАрман Татоян
Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես անդրադարձել է զոհված և վիրավորված զինծառայողների համար ապահովագրական հիմնադրամ ստեղծելու օրինագծին, որով նախատեսվում է հազարական դրամ գանձել քաղաքացիների աշխատավարձերից։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ըստ Արման Թաթոյանի` առանց հասարակական լայն քննարկումների առկա մտահոգությունները հնարավոր չէ փարատել։
Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝ կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ:

«Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվող մտահոգություններն ու խնդիրները»,- Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է Արման Թաթոյանը։

Ըստ նրա` զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգի հանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից:

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամի գումարները կծառայեն իրենց նպատակին

Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն:

Թաթոյանի կարծիքով` հնչող մտահոգություններն ու առաջ քաշվող խնդիրները պահանջում են հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝

1. պետք է հասարակության հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել քննարկումներ և մանրամասն ուսումնասիրել հնչող բոլոր մտահոգությունները: Ակնհայտ է, որ առանց նման քննարկումների այդ մտահոգությունները հնարավոր չի լինի փարատել.

2. պետք է ապահովել հիմնադրամի աշխատանքների առավելագույն թափանցիկություն՝ որպես նախատեսվող հատուցման համակարգի նկատմամբ վստահության կարևորագույն գրավական.

3. հիմնադրամը պետք է գործի նաև առավելագույն հաշվետվողականության պայմաններում: Դա կարելի է ապահովել, օրինակ, հատուցման գումարների գոյացման, դրանց չափի ու ծախսման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունների վերաբերյալ հանրային հաշվետվություններ կամ զեկույցներ պարբերաբար հրապարակելու ձևով.

4. անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողությունը հիմնադրամի աշխատանքների նկատմամբ, այդ թվում՝ հիմնադրամի կառավարմանը նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցության ձևով: Դրան պետք է անմիջական մասնակից դարձվեն նաև լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Օմբուդսմենը նշել է, որ այս ամենը պետք է ստանա նաև հստակ օրենսդրական ամրագրում:

Լրահոս
0