Գևորգ Ալթունյանը` ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

© Photo : Aravot Геворг Алтунян
Геворг Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար, այդ մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը:

Լրահոս
0