Սևանում կորած ձկնորսի որոնման աշխատանքները շարունակվում են

© Sputnik / Aram NersesyanОзеро Севан. Армения
Озеро Севан. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 31-ին Սևանա լճում կորած երկու ձկնորսներից մեկին առայժմ գտնել չի հաջողվել, փրկարարները շարունակում են փնտրել նրան։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 15-ին, ժամը 08.55-ից որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Որոնողական աշխատանքները դադարեցվում են միայն եղանակային անբարենպաստ պայմանների կամ մթության պատճառով։

Հիշեցնենք, որ ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։

Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։

Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Լրահոս
0