Հայտնի է բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանի առաջին մրցակիցը

© Photo : official site of the NOC of ArmeniaАнуш Григорян с тренером
Ануш Григорян с тренером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անուշ Գրիգորյանն առաջին մենամարտում կմրցի Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկեի հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 14-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունենալու կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Նախօրեին տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 փուլից:

Գրիգորյանն առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 17-ին. մրցակիցը լինելու է Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկեն:

Լրահոս
0