Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Չարխչյան. Ինչպե՞ս կարելի է այսօր ժողովրդին ասել, թե չես ուզում աջակցել բանակին

© Sputnik / Aram NersesyanՀովիկ Չարխչյան
Հովիկ Չարխչյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու կառավարության նախաձեռնությանը։
Հովիկ Չարխչյան

Չարխչյանի կարծիքով` սխալ մոտեցում է բարոյական շեշտադրումներով իրավական գործողություններ կատարելը, և նրանք, ովքեր նախագիծը ներկայացրել են, պետք է հասկանան` որն է ժողովրդի դժգոհության պատճառը։

«Եթե որևէ մեկն առանց ձեր ցանկության ձեր դրամապանակից գումար տանի, կորակեք գողություն։ Դիտարկենք ընդհանուր իրավիճակը։ Որևէ մեկը մեզ չի հարցնում այդ մասին և պարտադիր վճար է մտցնում, ինչը գրեթե նույն իրավիճակն է։ Իսկ ինչու՞ ես պետք է չընդվզեմ դրա դեմ»,- ասաց նա։

Գրողը տարակուսում է`ինչպե՞ս կարելի է այս հարցում ժողովրդի հետ բարոյական կողմի մասին բանավիճել։

«25 տարի շարունակ մեր ժողովուրդն ապրում է զրկանքների մեջ, իրեն զրկում է ամեն ինչից` շատ լավ հասկանալով, թե ինչի համար է դա արվում։ Այդ ամբողջ զրկանքների առյուծի բաժիննն ուղղվել է բանակին։ Ինչպե՞ս կարելի է այսօր այդ ժողովրդին ասել, որ դուք չեք ուզում աջակցել մեր բանակին»,- ասաց Չարխչյանը։

Լրահոս
0