Սերժ Սարգսյանը մաղթանք է հղել Sputnik Արմենիային

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար։ Զրույցի ընթացքում նախագահը մաղթանքներ է հղել Sputnik Արմենիային։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիային մաղթել է սեփական գաղափարների և ազնիվ տեղեկատվության տարածման ամենահզոր գործիք դառնալ։ Հարցազրույցի մի մասն արդեն հրապարակվել է Sputnik Արմենիայի ռուսերեն և հայերեն էջերում։ Ամբողջական տեքստը կհրապարակվի վաղը, ժամը 11։00-ին։

«Ես ցանկանում եմ, որ Sputnik-ը դառնա հզոր գործիք կոլեկտիվի համար, որպեսզի տարածի իր գաղափարները և փոխանցի ազնիվ տեղեկատվություն։ Ուզում եմ, որ նրանք իրենց ընկերության լավ տերերը զգան։ Իսկապես ուզում եմ, որովհետև դա մեծ լսարան է։ Զանգվածային լրատվական միջոցների աշխատանքից շատ բան է կախված ժամանակակից աշխարհում։ Ցանկանում եմ, որ նրանց աշխատանքը կայուն լինի, և նրանք ոգեշնչեն երիտասարդներին՝ լավ արարքներ կատարել, դառնալ օլիմպիական չեմպիոններ, դպրոցական օլիմպիադաների հաղթողներ։ Ուզում եմ, որ նրանք համոզեն բոլորին, որ բարեկեցության ամենաճիշտ և կայուն աղբյուրն ամենօրյա տքնաջան աշխատանքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լրահոս
0