00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելացված արժեքի հարկը բեռ է ներգնա տուրիզմի համար

Բաժանորդագրվել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման ոլորտ» խորագով հանդիպումը։ Նախարար Սուրեն Կարայանը ոլորտի խնդիրները քննարկեց տուրօպերատորների հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստան բերելը դժվարանում է, այս կարծիքն ունեն տուրօպերատորները։ Իսկ դրա համար բազմաթիվ պատճառներ կան, և գլխավորն, ըստ տուրօպերատորների, ավելացված արժեքի հարկն է։

Ներգնա տուրիզմով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչ Ռուբեն Գրիգորյանն ասաց, որ եթե փաթեթներից ավելացված արժեքի հարկը չհանվի, ապա անիմաստ կլինի խոսել ոլորտի զարգացման մասին։

«Ոչ մի վայրկյան ժամանակ չունենք, 2017 թվականի պայմանագրերը վաճառված են, եթե մինչև տարեվերջ փոփոխություն չլինի, կարող ենք խաչ քաշել մեր ծրագրերի վրա»,- ասաց Գրիգորյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ պատասխանեց, որ ավելացված արժեքի հարկի խնդրի մասին տեղյակ է, պատրաստ է քննարկել և լուծումներ գտնել։

«Օրենսդրական փոփոխություն կարող ենք նախապատրաստել, ոչ մի բանում սահմանափակված չենք»,- ասաց նախարարը։

Սևանավանքի վանահայրը պատմում է թերակղզու վրա գտնվող պատմական երկու եկեղեցիների մասին - Sputnik Արմենիա
Զբոսաշրջային դրախտ. Սևանա լճի երկու եկեղեցիները

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանն էլ առանձնացրեց ոլորտի մեկ այլ խնդիր, որը վերաբերում է վրացիներին։ Ըստ նրա` վրացիները Հայաստանում բիզնես են անում ու հարկերից խուսափում` խոչընդոտելով իրենց աշխատանքին։

«Այսօր ունենք վրացական էքսպանսիա. վրացիները հանգիստ գալիս են Հայաստան իրենց ավտոբուսներով, շատ անգամ` գիդերով, ծայրահեղ դեպքում կարող են Հայաստանում գիդ վարձել։ Փաստորեն Հայաստանում աշխատում են առանց հարկ վճարելու, պետք են օրենսդրական կարգավորումներ, որպեսզի լիցենզիաներ լինեն, տրվեն գիդերին ու տրանսպորտային միջոցներին, հակառակ դեպքում ցանկացած դեպքում կարող է մեկը վեր կենալ ու ասել` ես զբոսավար եմ»,- ասաց նա։

Օտարեկրյա զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ դարձնելուն խանգարում են նաև ավիատոսմերի գները, դրանք ուղղակի ազդեցություն են ունենում փաթեթների գների վրա։

«Օտարերկրյա ավիափոխադրողների քիչ լինելու պատճառով Հայաստանում չկան ուղիղ չվերթեր, որի պատճառով թանկանում են ավիատոմսերը»,- ասաց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը։

Sputnik Արմենիայի հարցին` ինչու՞ պետք է Հայաստանը գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար, եթե անգամ ենթակառուցվածքների խնդիր կա, ճանապարհներն են անբարեկարգ, Դավոյանը պատասխանեց, որ դա ևս խնդիրների շարքում է։

Նա հերքեց մեր այն դիտարկումը, որ տուրօպերատորներից շատերը Հայաստանի գեղատեսիլ ու պատմական վայրերին քաջատեղյակ չեն։ Նա պատահական չհամարեց, որ զբոսաշրջիկներին հիմնականում տանում են Էջմիածին, Գառնի-Գեղարդ. բանն այն է, որ տուրփաթեթներում ներառված օրերն են քիչ։

Լրահոս
0