Պաշտպանության նախարարը խոսել է իր բարդույթի մասին

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիգեն Սարգսյանը ծառայել է Հայաստանի Զինված ուժերում, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, խոստովանեց, որ զորքերում չծառայելու հետ կապված բարդույթ ունի։

Նրա խոսքով` անարդար է իր բանակում չծառայելու մասին հարցադրումը, քանի որ «սխալ է տարբերություն դնել ժամկետային շարքային ծառայության և միանգամից սպայական ծառայություն անցնելու միջև»:

«Երեք տարի եղել եմ սպայական ծառայության և եղել եմ այնտեղ, որտեղ որոշել է իմ ղեկավարությունը։ Այո, ես ունեմ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում»,- ասաց նախարարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի սկզբին։ Ավելի վաղ Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։

 

Լրահոս
0