Երևանի կենտրոնում 24 ժամ ջուր չի լինի

© BezhimiiВода
Вода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կդադարեցվի նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 17-ին կդադարեցվի Կենտրոն համայնքի ջրամատակարարումը, հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից։

Նոյեմբերի 17-ի ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան, Պարոնյան, Սարյան, Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ. Հովհաննեսի, Ֆրիկի, Պռոշյան, Ձորափի փողոցների, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս
0