Սերժ Սարգսյանը մեծ հույսեր ունի նոր կառավարությունից

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства. Карен Карапетян
Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը հույս ունի, որ նոր կառավարությունը կավելացնի ՀՆԱ աճի տեմպերը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Արմենիայի համար։ Զրույցի ընթացքում նախագահը խոսել է ՀՆԱ աճի տեմպերի մասին։

«Ես հարցը ձևակերպել եմ կառավարության նիստի ժամանակ։ Առաջին խնդիրն է՝ բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Հետագայում կատարել մեր տնտեսության վիճակի վերլուծություն` խոչընդոտներն ու խնդիրները բացահայտելու համար և, հաղթահարելով դրանք` հասնել Հայաստանի ՀՆԱ ավելի վստահ աճի։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է 20 տոկոսով։ Հավելաճը միջինում կազմում է տարեկան 4 տոկոս։ Մեր ցուցանիշները չեն բավարարում ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք ավելին են պահանջում, մենք, նույնպես, ավելին են ցանկանում։ Ես հուսով եմ և կարծում եմ, որ մենք գնում ենք դրան, և նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե համոզված եմ։ Այստեղ կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնք պահվածքը կարելի է կանխատեսել։ Կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- ասել է նախագահը։

 

Լրահոս
0