Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն փոխզիջման ճանապարհով

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն փոխզիջման միջոցով, ասել է Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, դա այն դեպքը չէ, որ հաղթել է Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ էլ Ղարաբաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակվել է հակամարտության կարգավորման երեք սկզբունք, և այդ սկզբունքները գոյություն ունեն մինչև հիմա։

Նախագահը նշել է, որ Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, սակայն միայն այդ սկզբունքների հիման վրա։

Հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք ընթերցել Sputnik Արմենիա կայքում 11։00-ին։

 

 

Լրահոս
0