Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արտակ Զաքարյան. Ադրբեջանի գործողությունները միտված չեն խաղաղության

© Sputnik / Asatur YesayantsАртак Закарян
Артак Закарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը միտված էր Արցախում մարտական լայնածավալ գործողությունների, ինչը կանխեց ԼՂՀ-ն։
Արտակ Զաքարյան

Ադրբեջանը շարունակ հարձակվողի դերում է, ցանկանում է ԼՂՀ-ն վերածել լայնածավալ մարտական դաշտի, դրա վառ ապացույցն ապրիլի պատերազմն էր, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` նշելով, որ Ադրբեջանի այդ ծրագիրը կանխեց Արցախի բանակը։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը, ինչը հույս չի ներշնչում, որ այդ երկիրը կարող է խաղաղության հաստատմանը միտված քաղաքականություն վարել։

Արտակ Զաքարյանը համոզված է, որ այդ տարածքում խաղաղություն պարտադրողը և Ադրբեջանին զսպող հանգամանք հանդիսացողը Արցախի բանակն է։

Լրահոս
0