Ընդդիմությունը Գյումրու քաղաքապետի հարցը կվիճարկի ՍԴ–ում

© Sputnik / Armenuhi MkhoyanСамвел Баласанян
Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայկական վերածնունդը» Գյումրու քաղաքապետի ընտրությունը կվիճարկի Սահմանադրական դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը լրագրողներին հայտնեց, որ 32 պատգամավորների ստորագրությամբ Գյումրիի ընտրությունների հետ կապված դիմել են Սահմանադրական դատարան

«Պահանջն այն է, որ քննարկեն ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով ամրագրված այն բոնուսային կամ ֆոկուսային համակարգը, որի արդյունքում ստացվում է, որ ժողովրդի կողմից 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը այդ հաշվարկի արդյունքում դառնում է մեծամասնություն և նշանակում է քաղաքապետ»,- ասաց Մարգարյանը։

Երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը», ԳԱԼԱ-ն և «Հայկական վերածնունդը» վիճարկում են Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը, որը վերաբերում է մանդատների 40 տոկոսից ավելին ստացած ուժին բոնուս հատկացնելուն: Այդ բոնուսի շնորհիվ է Գյումրիի քաղաքային ընտրություններում «Բալասանյան» դաշինքը, որին սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը, ստացել քաղաքի ավագանու 33 մանդատներից 17-ը (50 տոկոսից ավելի), թեև ընտրություններում դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 34 տոկոսը:

Լրահոս
0