Առաքյալների տոնին Սուրբ Գեղարդը կբերվի Մայր Տաճար

© Sputnik / Борис Кауфман / Անցնել մեդիապահոցЭчмиадзинский кафедральный собор
Эчмиадзинский кафедральный собор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով` Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը` դեկտեմբերի 3-ին, Սուրբ Գեղարդը կբերվի Մայր Տաճար, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Святое Копье - Sputnik Արմենիա
Էջմիածինը բացահայտել է բացառիկ քրիստոնեական մասունքի գաղտնիքը

2015 թվականին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների:

Այդ օրը Մայր Աթոռը բոլորին հրավիրում Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:

Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո:

Լրահոս
0