Սիբիրից Հայաստան արկտիկական հոսանքներ են թափանցում

© Sputnik / Asatur Yesayants / В Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոյեմբերի 23-ի գիշերը Հայաստանի որոշ մարզերում գիշերը 10-15 աստիճան ցուրտ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 21-ին արևմտյան Սիբիրից Հայաստան ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, հայտնում են ԱԻՆ-ից:

Ամենացուրտ գիշերը կլինի նոյեմբերի 23-ին, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի —10…-15, Լոռիում —10…-14, Տավուշում —5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում —4…-6, Սյունիքում և Արցախում —4…-8 աստիճանի:

Իսկ նոյեմբերի 18-19-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն։

Լրահոս
0