Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաղդասարյանը` 1000 դրամների մասին. ստիպողաբար ոչինչ չի կարելի անել

© Sputnik / Asatur YesayantsВаграм Багдасарян
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմված զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամին 1000 դրամ գանձման պարտադիր լինելը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, քննարկման ենթակա հարց է:

Վահրամ Բաղդասարյան
«Այն, որ որոշ մարդիկ ուզում են հրաժարվել պարտադիր վճարումներից, դա նույնպես քննարկման ենթակա հարց է, քանի որ ստիպողաբար ոչինչ չի կարելի անել», — ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով` դա չպետք է առիթ հանդիսանար օրինագծին դեմ քվեարկելու համար, ինչը շատ զարմանալի է:

Ըստ նրա` հայ հանրությունը ներողամիտ է և կների դեմ քվեարկողներին:

Հինգշաբթի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը, դեմ՝ 3-ը: Օրինագծին դեմ քվեարկեց Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը։

 

Լրահոս
0