Հունաստանում սկսվում է ԼՂՀ համայնքների համար գումար հավաքելու հեռախոսամարաթոնը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունաստանի հայ համայնքի նվիրաբերած միջոցները կուղղվեն ԼՂՀ Քարին Տակ համայնքի մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին կսկսի իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը, այս մասին հայտնում են հիմնադրամից:

Երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի շուրջ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի ևս կուղղվի ԼՂՀ Քարին Տակ համայնքի մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը:

100-метровый армянский трикололор в Арцахе, Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Հեռուստամարաթոնի միջոցները կուղղվեն Արցախի բնակավայրերի վերականգնմանը

«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաև միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաև Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասել է հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը։

Նա հույս է հայտնել, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա ևս մեկ ծրագիր կստանձնեն:

Հեռախոսամարաթոնի, ինչպես նաև ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվեն տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին` Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում:

Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140 000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում:

Լրահոս
0